Քարիմ Բենզեման «ավտոարշավորդ»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2013 14:57

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման սիրում է արագընթաց ավտոմեքենանաներ վարել: Եվ ահա, նա հայտնվել է անախորժ իրավիճակում: Ֆուտբոլիստին ավտոմեքենայով սահմանված արագությունը գերազանցելու համար կես տարվա ազատազրկում է սպառնում:

Իսպանիայի պողոտաներից մեկում, «Աուդի» մակնիշի  ավտոմեքենայի ղեկի առջև նստած, Բենզեման զարգացրել է  216 կմ/ժ արագություն:  Նա հրավիրվել է դատարան: Պատիժը կարող է լինել կես տարվա ազատազրկում և մեծ տուգանք:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply