Կարեն Գրիգորյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2013 14:41

Ֆրանսիայի Կապել լա Գրանդ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Կարեն Գրիգորյանն առավելության հասավ  Թուրքիայի  դրոշի ներքո հանդես եկող Միխայիլ Գուրևիչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչը միավորների իր պաշարը հասցրեց 5-ի: Նա առաջատարների խմբում է:

Էլինա Դանիելյանը, Սամվել Տեր-Սահակյանը  4,5-ական միավորով  երկրորդ տասնյակում տեղեր զբաղեցնողների թվում են:

7-րդ տուրում Գրիգորյանը կմրցի ռուսաստանցի Եվգենի Վորոբյովի, Դանիելյանը`  ռուսաստանցի Ալեքսանդր Դանինի, Տեր-Սահակյանը` Հնդկաստանի ներկայացուցիչ Պարիմարջան Նեգիի հետ:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply