Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված բողոքի ցույց Նիդերլանդներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 14:38

Փետրվարի 27-ին Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցույց Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց:
Ցույցի մասնակիցները «Սումգայիթ, Բաքու, Մարաղա, Կիրովաբադ. դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Ինքնորոշում Լեռնային Ղարաբաղին», «Մենք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը» կարգախոսներով պաստառներով իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության:
Փետրվարի 26-ին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպեցին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, փոխանցեցին Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ` տեղեկատվություն տրամադրելով Սումգայիթյան ջարդերի ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply