Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2013 14:31

Տուժել է հրդեհի արդյունքում
Հունվարի 27-ին, ժամը 21.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այրվում է թիվ 53 տունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջարանում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 1936 թ. Ռոզա Միրիջանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Ամբողջությամբ այրվել է տուն

Հունվարի 27-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.13-ին, մարվել՝ 01.11-ին:
Ամբողջությամբ այրվել է Տ. Ավալյանին պատկանող տունը` 144 քմ մակերեսով:
Տուժածներ չկան:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply