Նախագահական ընտրությունները` թվերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 15:03

Հետաքրքիր թվեր փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ընտրողների թիվը 2013-ի հունվարի 29-ի դրությամբ` 2,507 մլն, ինչը 23 հազարով ավելի է 2012-ի մայիսի ցուցանիշից:

Վերջին 10 տարիներին ընտրություններին մասնակիցների թիվը էապես չի փոխվել. 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցել է 1,595 մլն մարդ, 2008-ին` 1,671 մլն ընտրող, 2013-ին` 1,521 մլն ընտրող:

2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը ստացել էր 862 հազար քվե, 2013-ին` 861 հազար (չնայած ընտրություններին մասնակիցների թիվը նվազել է 150 հազարով):

Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրությունների օրն ունեցել է 1009 վստահված անձ, չնայած օրենքով կարող էր ունենալ 6000 վստահված անձ` ամեն տեղամասում 3 մարդ:

«Ժառանգությունը»  անդամներ չի նշանակել 66 տեղամասում, 38 տեղամասում էլ նշանակված անդամները չեն ներկայացել:

Ընտրատեղամասային հանձնաժողովներում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ունեցել է հանձնաժողովի 108 նախագահ և 104 քարտուղար:

Անվճար եթերաժամանակն առավել շատ օգտագործել է թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը` 176 րոպե, հաջորդում են Սերժ Սարգսյանը`173 րոպե, Հրանտ Բագրատյանը` 171 րոպե: Ամենաքիչն անվճար եթերաժամանակից օգտվել է Վարդան Սեդրակյանը` 37 րոպե:

Վճարովի եթերից օգտվելու առումով ևս առաջատար է Րաֆֆի Հովհաննիսյանը` 1971 րոպե: Հաջորդում են Սերժ Սարգսյանը` 873 րոպե, Հրանտ Բագրատյանը` 362 րոպե, Անդրիաս Ղուկասյանը` 34 րոպե և Պարույր Հայրիկյանը` 10 րոպե:  Մյուս երեք թեկնածուները վճարովի եթերաժամանակից չեն օգտվել:

Լրատվամիջոցներով թեկնածուների ընդհանուր լուսաբանմամբ առաջատար է Պարույր Հայրիկյանը` 141 ժամ: Հաջորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը` 118 ժամ, Սերժ Սարգսյանը` 91 ժամ, Հրանտ Բագրատյանը` 77 ժամ:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply