Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված շտապ խորհրդակցությունն անցել է անարդյունք

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 14:30

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված շտապ խորհրդակցությունը, որին մասնակցում էին «Ժառանգություն», Հանրապետական, Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները, անցել է առանց արդյունքների: ԱԺ նախագահի աշխատասենյակից դուրս եկած պատգամավորները հայտնեցին, որ  ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացել, և խորհրդակցությունները կշարունակվեն մինչև որևէ համաձայնության գալը:

Հիշեցնենք, որ խորհրդակցության օրակարգում 3 հարց էր՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երկու տարվա ընթացքում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը և ընդդիմության վերահսկողական լծակների ավելացումը։

Նշենք, որ  խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը դեմ է տրամադրված Հանրապետական խմբակցությունը: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նույնպես դեմ էր արտահայտվել այդ գաղափարին:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply