Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը խիստ հսկողության տակ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 14:25
Երկար ժամանակ է, ինչ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ: Փետրվարի 24-ին պատրիարքի մոտ նկատվել էր մարմնի ջերմաստիճանի բարձրացում և արյան ճնշման անկում, ինչի հետևանքով նրան տեղափոխել էին հատուկ հսկողության բաժանմունք:
«Ակօսը», վկայակոչելով պատրիարքարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունը, հայտնում է, որ բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ պատրիարքի առողջական վիճակը բարելավվել է: Պատրիարքի առողջության համար արվում է հնարավոր ամեն բան: Բժիշկները փորձելու են կարգավորել նրա արյան ճնշումը, այդ պատճառով էլ Մեսրոպ Մութաֆյանը մինչև շաբաթվա վերջ մնալու է խիստ հսկողության տակ:






Facebook
Tweet This
Email This Post
