Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ Բրյուսելում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 28, 2013 14:20

Փետրվարի 27-ին Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու «Հայասա» հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:
Ակցիային հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին զետեղեցին ծաղկեպսակներ: Այնուհետեւ մատուցվեց ոգեկոչման արարողություն, որին հաջորդեց Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը:
Մարտի 3-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվելու է պատարագ` նվիրված Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցին:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply