Հունիսին Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2013 14:15

Հունիսի 15-ին Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքներին մասկակցելու են 8 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան և Մոնտենեգրոն: Երևան են ժամանելու Համաշխարհային հակադոպինգային գործակալության զարգացման բաժնի պետ Թոմ Մեյը և եվրոպական գրասենյակի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն:

Նշենք, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ողջ տարածաշրջանում առաջինն է, որ արժանացել է ISO-9001:2008 որակի կառավարման սերտիֆիկատի՝ աշխարհում դառնալով 23-րդ երկիրը, որին տրամադրվել է նման հավաստագիր:

Փաստենք, որ Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկությամբ, երեք հայ դոպինգ-սպաներ կընդգրկվեն խաղերը սպասարկող միջազգային հակադոպինգային թիմի կազմում:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply