Լևոն Շիրինյան: Նոր ընտրությունների դեպքում դարձյալ կհաղթի ժողովուրդը:

Օրվա լուր | | February 28, 2013 14:17

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը “ Ելակետ “ ակումբում համոզմունք հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովն իր սոցիալ-դասակարգային կառուցվածքով չի արտահայտում ժողովրդի շահերը, որ մեր ժողովրդի հսկայական զանգվածը ԱԺ-ում չունի իր իրական ներկայացուցիչը, հասարակությունը ԱԺ-ի հետ չունի ներքին հավասարակշռություն: “Հիշեցնեմ գործող նախագահին իր իսկ հայտարարությունն այն մասին, որ այս ԱԺ-ում օլիգարխներ չեն լինի, սակայն այսօր այդպես չէ: Ճիշտ կլիներ ԱԺ-ի լուծարումն ու նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը, որը հարազատ լինի ազգային ոգուն: Հայաստանում պարտադրում են, թող ԱԺ-ն մնա, մինչդեռ քաղաքական իրավիճակը փոխվեց, պետք է առաջարկել խորհրդարանական նոր ընտրություններ:
Մենք սառը քաղաքագիտական հաշվարկներով կարող ենք ասել, որ ՀՀ նախագահն իրավունք ունի նշանակել խորհրդարանական նոր ընտրություններ:
”,-ասաց Լ.Շիրինյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների գնահտականին Լ.Շիրինյանն ասաց, որ թեև նրանք մշտապես գոհ են մեր ընտրությունների արդյունքերից, սակայն “կներեք, մենք ում համար ենք ապրում, նրա՞նց “:

Քաղաքագետը դեմ է բախումներին, ըստ նրա հակասություններից ծնված բախումը՝ կոնֆրոկտացիոն վիճակը, մերը չէ, պետք է խուսափել դրանից: Հակասությունները պետք է պահել փափուկ սանհմանների մեջ՝ այսինքն ունենալ ներքին հավասարություն, ուստի Լ.Շիրինյանը կողմ է Սերժ Սարգսյանի և Ր.Հովհաննիսյանի երկխոսությանը:” Պետք է նստեն խոսեն, որ հարկավոր են նոր ընտրություններ, իսկ այդ դեպքում ժողովուրդը դարձյալ կհաղթի: Ի տարբերություն նախորդ լիդերների, Սերժ Սարգսյանի և Ր.Հովհաննիսյանի միջև ատելություն չկա:Ուրեմն երկխոսությունն ու փոխզիջումը հնարավոր է: Պետք է մեզ համար մտահոգիչ լինի նաև Սփյուքի արձագանքը”:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply