Մինսկում ռուսաստանցին ընկել է տան 10-րդ հարկից և ողջ մնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 14:11

Մինսկում   ռուսաստանի քաղաքացի մի տղամարդ ընկել է բնակելի շենքի 10- րդ հարկից: Տուժածին տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: “Ռուսաստանի տվյալ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, այժմ նա անգիտակից վիճակում է”,-“Ինտերֆաքսին” հաղորդել է բուժհաստատության աշխատակիցը: Հնարավոր է տղամարդու կյանքը փրկել է ձյան բլրակը, որը  մեղմել  է մեծ բարձրությունից անկումը:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply