Բռնաբարության զոհ աղջկան մտրակի 100 հարվածի են դատապարտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 14:01

Քննելով սեքսուալ բնույթի հանցագործությունը`  դատարանը 15-ամյա զոհին մեղավոր է ճանաչել ու  հրապարակավ  100 մտրակահարվածի դատապարտել:

Մալդիվյան կղզիներում դատարանը մեղավոր է ճանաչել 15-ամյա մի աղջկա, որին խորթ հայրը բռնաբարել է տարիներ շարունակ: Նա մեղադրվում է  առանց հարաբերությունները ձևակերպելու սեքսուալ կապի համար, քանի որ աղջիկը խոստովանել է, որ բացի խորթ հորից ևս մեկ սեքսուալ զուգընկեր է ունեցել:

Խորթ հորը չի հաջողվել խույս տալ արդարադատությունից. բռնաբարության ու բռնության հետևանքով  ծնված  երեխայի սպանության համար նա  դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Աղջկա դատավճիռը կիրականցվի նրա չափահաս դառնալուն պես, երբ կլրանա նրա 18 տարին: Նրա մայրը մեղադրվում է հանցանքը թաքցնելու մեջ, սակայն նրա նկատմամբ դատարանն առայժմ դատավճիռ չի կայացրել:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply