Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 13:20
Խորհրդարանն այսօր հերթական նիստը սկսեց՝ մեկ րոպե լռությամբ սումգայիթյան ջարդերի ժամանակ նահատակված անմեղ զոհերի հիշատակը հարգելով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ թե´ Սումգայիթում, թե´ երկու տարի հետո Բաքվում հայերի նկատմամբ իրականացվածը իսկական ցեղասպանություն էր, որը հետևանք էր ադրբեջանական այլատյացության և հայատյացության՝ երևույթների:
Ըստ նրա՝ այսօր էլ շարունակվում և իշխանությունների մակարդակով այդ երևույթները աջակցություն են ստանում Ադրբեջանում:






Facebook
Tweet This
Email This Post
