Ալ-Քաիդայի թիրախում Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպանատունը, սինագոգ և եկեղեցի է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 14:13
Թեքերդաղի անվտանգության ծառայության ջոկատների իրականացրած օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Ալ-Քաիդայի անդամ 11 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել է 25 կգ A-4 տիպի պլաստիկ պայթուցիկ: Ձերբակալվածներին պատկանող տանը անցկացված զննման ժամանակ հայտնաբերվել են Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաև մի սինագոգի և եկեղեցու լուսանկարներ:
Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը, ենթադրվում է, որ խմբավորման անդամները պատրաստվում էին պայթեցնել ԱՄՆ-ի Ստամբուլում տեղակայված դեսպանատունը: Այժմ ընթանում է ձերբակալված 11 անձի հարցաքննությունը:






Facebook
Tweet This
Email This Post
