Գրիգոր Լուսավորչից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 13:33

‘’Գրիգոր Լուսավորիչը ցուպը ձեռին  շրջագայելով շրջան առ  շրջան  Հայաստանը  փոխեց : Նույնը  կիրառում է  Ր. Հովհաննիսյանը, կարծում եմ,  ընտանեկան  դաստիարակությունը  հուշում է  նրան  դիմել այդ  քայլին”,- “ Ելակետ “ ակումբում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Բանախոսը  Սերժ Սարգսյանին  և Րաֆֆի Հովհաննիսյանին սեղանի  շուրջ երկխոսելու առաջարկ է անում, կարևորը  կառավարման  մոդելի փոփոխությունն է,ԼՂ-ի  ճանաչումը:   Լ. Շիրինյանը ՀՀ նախագահական  ընտրությունների  քարոզարշավը որակեց  քաղաքակիրթ  պայքարի  ձև,  ինչը  մեր  ժողովրդին  հոգեհարազատ է, ով  մշտապես ունեցել է քաղաքակրթության  այդ  կոդը:

‘’ Ես  գնահատում եմ այս  պատմական  շանսը,  եթե  դատելու  լինենք  կանխորոշվածության տեսակետով, հարցը դեռևս  չի  փակվել: Չեմ  ընդունում այն կարծիքը, ըստ որի  Րաֆֆին ամերիկամետ է , սա  37-ական թվականների մտածելակերպ է: Մենք  բոլորս  հայամետ ենք  և   վերջ, ես  մերժում եմ Րաֆֆու  մասին  այդ քարոզչությունը “,-կարծիք է  հայտնում քաղաքագետը:

Բանախոսը գնահատեց Ր.Հովհաննիսյանի տակտիկան,  այն, որ  նրան հաջողվում է խուսափել  բախումներից .  “էվոլյուցիոն զարգացման  միջոցով հույս ներշնչել ժողովրդին: Այդ  մեթոդը ժամանակին  կիրառել է  նաև  Գանդին Հնդկաստանում՝ խաղաղ  ճանապարհով  հասնելով արդյունքի: Երկխոսության  հավանականությունը  չպետք է  մերժել,  կարելի է այն  պահպանել, և դա  կլինի  խելամիտ քայլ: Ամենակարևորը ԱԺ-ն  պետք է արձակվի “:

 

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply