Ավտոպատահարներ՝ անցած չորս օրերին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 6, 2010 12:47

Ապրիլի 2-ին, ժամը 10.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Երեւանի ճանապարհային ոստի­կանությունից ճշտված տեղեկության համաձայն` «ՎԱԶ-2109» մակնիշի 02 ՍՏ 439 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 2469 Տ պետհամարանիշի թիվ 113 երթուղային տաքսուն, ինչի հետեւանքով միկրոավտոբուսը շրջվել է:

Վթարի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել՝ 1981 թ. ծնված Հասմիկ Թամրազյանը, 1961 թ. ծնված Գրիգոր Մարտիրոսյանը եւ 2000 թ. ծնված Ինա Կիրակոսյանը:

Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Նույն օրը, ժամը 22.30-ին Լոռու մարզից տեղե­կություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզ­ված հանգամանքներում՝ շրջվել է «ԻԺ» մակնիշի 04 ԼՕ 805 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բնակիչ Ա. Սարգսյան):

Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս եւ հանձնվել ոստիկա­նության աշխատակիցներին:

Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 22.35-ին ստացված ահազանգի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզ­ված հանգամանքներում՝ Երեւանի բնակիչ Ա. Սահակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի MFM 258 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Փամբակ գետը:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Տուժածներ չկան:

Ապրիլի 3-ին, 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար,  եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակից մեկ մարտական ջոկ:

Դեռեւս չպարզ­ված հանգամանքներում՝ «ՎԱԶ-21015» մակնիշի 03 ՍԼ 337 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ, Աշտարակի բնակիչ Ս. Ազիզյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան տեղափոխվել է երթեւեկելի հատված:

Տուժածներ չկան:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply