Օլանդ-Պուտին երկխոսությունը կարող է լուծել սիրիական հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 13:11

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, խոսելով ռուսական «Эхо Москвы» ռադիոյի հետ, նշել է, որ հնարավոր է շատ արագ լուծել սիրիական ճգնաժամի հարցը: «Կարծում եմ, որ մի քանի շաբաթվա ընթացում բախումները դադարեցնելու համար քաղաքական մի լուծում կարող ենք գտնել»:

Ինչպես հաղորդում է «Cihan» լրատվական գործակալությունը,  սպասվում է, որ Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը սիրիական խնդրից բացի քննարկվելու են երկկրողմ հարաբերություններին և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Օլանդը ընդգծելով, որ Պուտինի հետ խոսելու է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հեռանալու մասին, ասել է. «Հուսով եմ, որ երկխոսություն կունենանք իշխանափոխության հարցի շուրջ»:

Օլանդը ընդգեծով, որ Ֆրանսիան կողմ է Ասադի հեռանալուն, նշել է. «Այո՛, մեր դիրքորոշումն այդպիսին է: Տեսնում ենք, որ սիրիական ընդդիմությունը գնալով աճում է և ավելի հեղինակավոր դառնում: Նրանք կարող են պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի համար»: Օլանդը հիշեցրել է նաև, որ Պուտինը երկխոսության մեջ է սիրիական ընդդիմության հետ: «Մի քանի ամիս առաջ դա անհնար էր: Սակայն ես ուրախ եմ, որ Պուտինը այդպիսի մոտեցում ցուցաբերեց ընդդիմադիր ուժի հարցում»,-նշել է Օլանդը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply