Աբդու Դիուֆը ժամանել է Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2010 13:00

Երեկ Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը(Abdou Diouf): Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Աբդու Դիուֆը հանդիպումներ կունենա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply