Բջջային հեռախոսների բաժանորդների թիվը հավասարվում է մոլորակի բնակիչների թվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 13:00

Էլեկտրակապի միջազգային միավորումը (ԷՄՄ) տեղեկացրել է   տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում պահանջարկի կայուն աճի ու համացանցի լայնաշերտ հասանելիության սպառման  արժեքի անշեղ անկման մասին:

ԷՄՄ-ի նոր զեկույցի տվյալներով, բջջային կապի բաժանորդների թիվը մոտենում է 7 մլրդ-ի: Այդ սահմանը կհատվի 2014-ի սկզբին:

Բջջային  բաժանորդների կեսից ավելին Ասիայում է: 2013-ի վերջին բջջային կապ կունենա մոլորակի բնակչության 96%-ը, որից 128%-ը` զարգացած երկրներում  (հաշվառված է այն փաստը, որ մեկ բաժանորդը մի քանի սարքավորում կարող է ունենալ) և 41, 89%-ը զարգացող երկրներում:

Եվրոպան առաջատար է բնակչության ինտերնետհասանելիության ցուցանիշով: Այնտեղ բնակչության 75%-ը համաշխարհային սարդոստայնի մեջ  է:

Զեկույցի հեղինակները նշել են, որ բջջային կապն ու ինտերնետն ամենամատչելի կապի տեսակն են թե զարգացած և թե զարգացող երկրներում:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply