Արդյո՞ք Աբդուլլահ Գյուլը 2014-ին կառաջադրի իր թեկնածությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 13:09
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «CNN Türk»-ից Թահա Աքյոլի հետ, որի ընթացքում պատասխանել է 2014 թվականից հետո նախագահության համար թեկնածություն դնելու վերաբերյալ հարցին և անդրադարձել է մի շարք այլ խնդիրների:
Նախագահ Գյուլը առաջին անգամ է պատասխանել կրկին իր թեկնածությունը առաջադրելու վերբերյալ հարցին, սակայն տվել է չեզոք պատասխան: Արդյո՞ք թեկնածու լինելու եք հարցին Գյուլը այսպիսի անորոշ պատասխան է տվել. «Դեռ շատ ժամանակ կա, երբ ժամանակը գա, կխոսենք մեր ընկերների հետ, այնուհետև որոշում կկայացնենք»:
Գյուլը խոսել է նաև առաջիկայում Թուրքիայում ամենից շատ հետաքրքրություն ներկայացնող հարցի՝ նոր սահմանադրության մասին՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումներում ամենից վիճելի հարցը «քաղաքացիության սահմանման» խնդիրն է: Հայտնի է դարձել, որ այս հարցում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջնորդվել է 1924 թվականի սահմանադրությամբ ամրագրված որոշումներով:






Facebook
Tweet This
Email This Post
