ԱՄՆ-ում մահացել է լեգենդար դաշնակահար Վան Կլիբեռնը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 12:36

Երաժիշտը մահացել է ոսկրի քաղցկեղից: Նա  78 տարեկան էր: Նախագահ Օբաման հայտնել է, որ  ներկա կգտնվի հոգեհանգստին:

“Մեծ երաժիշտ ու մարդասեր Վան Կլիբեռնը համաշխարհային լեգենդ էր ավելի քան 50 տարի”,-ասել է հրապարակախոս, դաշնակահարի վաղեմի բարեկամ
Մերի Լու Ֆալկոնեն:

Դաշնամուրի առաջին դասին Կլիբեռնն ընդամենը 3 տարեկան էր: Դասատուն նրա մայրն էր, իսկ 10 տարի անց նա  արդեն իր առաջին համերգն էր տալիս Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

1958-ին Չայկովսկու անվան  միջազգային մրցույթում տարած հաղթանակով նա համաշխարհային ճանաչման արժանացավ:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply