Մահացու վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 12:27Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գալստյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: