Պանամայի նախկին դեսպանը հայտարարել է Ուգո Չավեսի մահվան մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 12:17

Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է, որ Չավեսի ուղեղը մեռել է 2 ամիս առաջ, իսկ չորեքշաբթի  անջատել են նաև կենսապահովման սարքերը:

Վենեսուելայի նախագահի մարմինը Հավանայից Կարակաս է բերվել 4 օր առաջ: Տեղի բժիշկներն անջատել են կենսապահովման համակարգը, հայտնել է նախկին դեսպանը` հղում տալով կառավարական հեղինակավոր աղբյուրներին: Նա նշել է նաև, որ նախագահը Հավանայից Կարակաս է բերվել, քանի որ իշխանությունները չէին ցանկանում  Կուբայում անջատել կենսապահովման սարքը:

CNN հեռուստաալիքը կապվել է ԱԳՆ ներկայացուցիչների հետ` լուրի հերքումը կամ էլ հաստատումը իմանալու համար, սակայն նրանց հայտնել են, որ սուտը հակասում է բոլոր փաստերին: Դրան ի պատասխան, նախկին դեսպանը  Վենեսուելայի իշխանություններին առաջարկել է նախագահին ցույց տալ ժողովրդին` շշուկները հերքելու համար:

Մինչդեռ, պաշտոնական վարկածի համաձայն, Չավեսը երկամսյա բուժումից  հետո վերադարձել է ու ներկա պահին գտնվում է զինվորական հոսպիտալում: Այս ընթացքում Չավեսի ընդամենը մեկ լուսանկար է հայտնվել ԶԼՄ-ներում`  հիվանդասենյակում,  դուստրերի հետ:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply