Դեռատի բրիտանուհին քնել է 44 օր անընդմեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 11:50

Դեռատի բրիտանուհի Լյուիս  Վուդսն ամենևին էլ հեքիաթի հերոսուհի չէ.նրա կյանքը վերածվեց իսկական մղձավանջի այն ժամանակ, երբ նրա մոտ Քլայն-Լևինի համախտանիշն արտահայտվեց: Հիվանդությունն առավել հայտնի է “քնած դշխուհի” անվամբ:

Լյուիսը տառապում է հազվադեպ նյարդաբանական խանգարումով,  որի դեպքում հիվանդը օրեր շարունակ կարող է քնել` արթնանալով միայն առաջնային ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար: Սակայն դա  չի կարելի “արթնանալ” համարել բառիս բուն  իմաստով, քանի որ այդ ընդմիջումներում աղջիկն ասես տրանսի վիճակում լինի: Նա այդ պահերին իր արարքները վերահսկել չի կարողանում:

Նրա ամենատևական քունը 44 օր է ձգվել: Այն ժամանակ նա քնել է օրական գրեթե ամբողջ 24 ժամը: Խոհանոց կատարած արշավներն էլ կարող էին ուղեկցվել տարօրինակ գործողություններով: Մի անգամ նա անդադար գլխով հարվածում  էր պատին, իսկ մի ուրիշ անգամ փորձում էր ծեծել իր փոքր եղբորը: Աղջիկը չէր ճանաչում հարազատներին, նրան թվում էր, թե ինքը փոքր է ու չի կարողանում քայլել և խոսել, ընդ որում, նա  սողում էր հատակին ու ճչում երեխայի պես:  Նա պատմում է.”Երբ մի անգամ արթնացա,  ձեռքերս արյունոտ էին, ոսկրերս կոտրտված, իսկ գլխիս հսկայական արյունազեղում էր, սակայն ես չէի հիշում, թե որտեղից”:

Առաջին ախտանշանները արտահայտվել են մի անգամ դպրոցից վերադառնալուց հետո.աղջիկը  տուն վերադառնալով, բառիս բուն իմաստով,  փլվել է բազմոցին ու քնել: Մայրն ու եղբայրը փորձել են նրան իր սենյակ տեղափոխել,  սակայն չեն կարողացել: Որոշ ժամանակ անց դեպքը կրկնվել է, սակայն այդ անգամ քնի տևողությունն ավելի է եղել:

Նրա կյանքը լրիվ փոխվել է: Մինչ այդ նա գերազանց էր սովորում, պրոֆեսիոնալ բասկետբոլով էր զբաղվում: Հիմա առաջադիմությունն ընկել է, իսկ բասկետբոլից` լրիվ հրաժարվել: Քնի անվերահսկելի նոպաները նրան  անկառավարելի են դարձրել: Նա բազմիցս է ասել.”Քնի մեջ ես կատարում եմ գործողություններ, որոնք երբեք արթուն ժամանակ չէի անի ու  դրա համար ես ամաչում եմ իմ ընտանիքից”: Լյուիսին շուրջօրյա խնամք է հարկավոր. նրան կամ մայրը կամ էլ  դայակն են խնամում:

Քլայն  Լևինի համախտանիշն էպիզոդիկ խանգարում է, որին բնորոշ է չափազանց քնկոտությունն ու վարքի խանգարումը: Սա շատ հազվադեպ պատահող հիվանդություն է: Ներկայում  Մեծ Բրիտանիայում գրանցված է այդ  հիվանդությունն ունեցող  65 մարդ:

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply