Բելգիայում տեղի կունենա բարեգործական “Սատկած առնետի պարահանդեսը”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 10:59
Բելգիական Օսթենդ քաղաքում փետրվարի 2-ին 115-րդ անգամ անց է կացվելու բարեգործական դիմակահանդես “Սատկած առնետի պարահանդեսը”:
Այս տարի տոնի թեման լինելու է “Մահարաջի երկիրը”: Հյուրերի համար պարտադիր կլինի կառնավալային հանդերձը.կանանց համար երեկոյան զգեստը, իսկ տղամարդկանց համար թիթեռնիկ-փողկապով կոստյումը պարտադիր է: Տոմսերի արժեքը 25 եվրո է:
Տոնի պատմության արմատները հասնում են XIX դար: 1898-ին նկարիչ Ջեյմս Էնսորը սիրում էր հանգստանալ Պիգալ հրապարակում գտնվող փարիզյան կաբարեում: Հաստատությունը կոչվում էր “Սատկած առնետ”: Կաբարեն նրա վրա այնքան խոր տպավորություն էր թողել, որ նա որոշեց իր հայրենի Օսթենդում կազմակերպել “Սատկած առնետի պարահանդես”: Դրանք բարեգործական են . գումարները հատկացվում են որբերին ու այրիներին:






Facebook
Tweet This
Email This Post
