Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 940 հազարը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 10:44
Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերեշը տեղեկացրել է, որ սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 940 հազարը:
Նյու -Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում` Գուտերեշը հայտարարել է, որ Սիրիան մոտենում է “ճշմարտության պահին”: Նա միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ իրավիճակի վատթարացում:
“Հումանիտար վիճակն այնքան ծանր է, որ այն դժվար է նկարագրել: Փախստականների վիճակն ամսեամիս վատթարանում է”:
Նրա տվյալներով, փախստականների ճնշող մեծամասնությունն ապաստան է գտնում Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում: Նրա խոսքով, 4-միլիոնանոց Լիբանանի բնակչությունը սիրիացի փախստականների հաշվին ավելացել է 10%-ով:
“Երկրները, որոնք ապաստանել են սիրիացի փախստականներին, շատ բարի են ու իրենց սահմանները բաց են թողել, սակայն նրանց հնարավորություններն անսահման չեն”,-նախազգուշացրել է Գուտերեշը:






Facebook
Tweet This
Email This Post
