Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2013 10:30

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 28-ին` ժամը 09.30-ի դրությամբ,  հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Մարալիկում, Աշոցքում, Արթիկում, Կոտայքում, Սեւանում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply