Այսօր Հռոմի պապը հեռանում է Վատիկանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 10:23

Փետրվարի 28-ի  երեկոյան  Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կհրաժարվի գահից:

Տեղական ժամանակով 20:00-ին շվեյցարական գվարդիան կդադարեցնի պապի պահպանությունը և  նա կհեռանա  Հռոմի մոտ գտնվող պոնտիֆիկների ամառային նստավայր, որտեղ Վատիկանի առաջնորդը մտադիր է հաստատվել  հրաժարումից հետո:

Հռոմից նա   17:00-ին օդանավով դուրս կգա և 15 րոպեից կհասնի իտալական Կաստել Գանդոլֆո քաղաք` պապերի ամառային նստավայր,որը  դեռևս 17-րդ դարում ընտրել էր Ուրբան  VI-ը:

Բենեդիկտոս  XVI-ը գահից հրաժարվելու դեպքում էլ կշարունակի կրել սպիտակ փարաջա, սակայն  պոնտիֆիկների ավանդական կարմիր կոշիկները կփոխարինի  շագանակագույն կաշվե  լոֆերներով:

Պապական աթոռը թափուր կհայտարարվի փետրվարի 28-ին  20:00-ից: Կոնկլավը կարող է սկսվել մարտի 10-ին:

Դիտվել է 2138 անգամ:
Print Friendly

Leave a Reply