Նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2010 12:05

Համագործակցությունը Եվրոպական Միության հետ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Ուրախալի է, որ այդ հետաքրքրությունը փոխադարձ է, ինչի վկայությունն են վերջերս ԵՄ բարձր պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան: Պարոն Ֆյուլեի այցը լավ առիթ է Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցին ընդառաջ քննարկելու ՀՀ-ԵՄ օրակարգը եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցումը: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը ԵՄ հետ  նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով: Այս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը: Պարոն Ֆյուլեի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության ամրապնդումը: Ես, ինչպես նաեւ պարոն Ֆյուլեն, հույս հայտնեցինք, որ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում կընդլայնվի:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply