Վենեսուելայում 10 նահանգ է հոսանքազրկվել հրդեհի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 9:50

Վենեսուելայում էներգամատակարարման համակարգում առաջացած խափանման պատճառով հոսանքազրկվել է 10 նահանգ: Խափանման պատճառը հրդեհն է. վնասվել են “Հուրի” հիդրոէլեկտրակայանից ոչ հեռու գտնվող  բարձր լարվածության 3 լարեր:

Արագուա, Բարինաս, Կարաբոբո, Մերիդա, Տրուխիլյո, Պորտուգես նահանգներում էլ հոսանքամատակարարումը մասնակի է:

Վենեսուելայի  էլեկտրաէներգայի նախարարությունը քաղաքացիներին  խնդրում է կրճատել  հոսանքօգտագործումը նորոգման աշխատանքների ընթացքում :

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply