Դուբայում բացվել է 355 մետր բարձրությամբ, 72 հարկ ունեցող աշխարհի ամենաբարձր հյուրանոցը (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 23:53

Փետրվարի 28-ին պաշտոնապես կբացվի աշխարհի ամենաբարձր հյուրանոցը՝ 355 մետր բարձրություն ունեցող Դուբայի JW Marriott Marquis-ը:
72 հարկ ունեցող շքեղ հյուրանոցը աշխարհի ամենաբարձր կառույցի տիտղոսը վերցրել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված կրկին Դուբայում գտնվող 333 մետր բարձրություն ունեցող Վարդագույն աշտարակից:
Էմիրաթական կազմակերպության սեփականություն հանդիսացող հյուրանոցը ունի ինը ռեստորան, հինգ բար, երկու պարասրահ, ինչպես նաև սպա և առողջական կենտրոններ: Այն բաղկացած է երկու աշտարակներից, որոնցից մեկը ունի 804 սենյակ, իսկ կրկին 804 սենյակ ունեցող երկրորդ աշտարակը կբացվի 2014թ-ին:
Մեկ անձի համար մեկ գիշերվա գինը սկսվում է 326 դոլարից:
Հյուրանոցը կարող է ընդունել միանգամից մինչև 1000 մարդ:

Դիտվել է 2071 անգամ:
Print Friendly

Leave a Reply