Սիրիայի ընդդիմությունը առավել շատ օգնության կարիք ունի. Քերրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 22:55

Սիրիայի ընդդիմությունը առավել շատ օգնության կարիք ունի նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ պայքարելու համար և Վաշինգտոնը պետք է ճանապարհներ փնտրի քաղաքական անցումը արագացնելու համար, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ավելի վաղ Washington Post-ը տեղեկացրել է, որ Սպիտակ տունը քննարկում է քաղաքականության փոփոխման մասին և չի բացառվում, որ ապստամբներին կարող է տրամադրել զենք ու զրահ և ռազմական փոխադրամիջոցներ:
«Մենք ուսումնասիրում և մշակում ենք այն ուղիները, որոնց միջոցով կարելի է արագացնել անցումը, որին սիրիացի ժողովուրդը այդքան ձգտում և արժանի է», – Քերրին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լաուրեն Ֆաբիուսի հետ մամլո ասուլիսում:
Նրա բառերով Վաշինգտոնը սիրիական ընդդիմությունից ցանկանում է իմանալ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն կանխել արյունահեղությունը և պաշտպանելի սիրիացի ժողովրդի շահերը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply