Հոլոքոստից ողջ մնացած Սթիվն Հեսսելը մահացել է 95 տարեկան հասակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 22:52

Ֆրանսիացի գրող, դիվանագետ և համակենտրոնացման ճամբարի խոշտանգումները վերապրած Ստիվն Հեսսելը երեքշաբթի մահացել է 95 տարեկան հասակում: Սրա մասին այսօր հայտնել է գրողի կինը:
Գերմանիայում ծնված, հետագայում ֆրանսիական քաղաքացիություն ձեռք բերած Հեսսելը ձերբակալվել էր գեստապոյի կողմից և տեղափոխվել Բուխենվալդ և Դորա համակենտրոնացման ճամբարները:
Պատերազմից հետո Հեսսելը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման աշխատանքներին:
2010թ-ին լույս տեսած նրա «Անարգանքի ժամանակը» էսսեն, որը վաճառվել է ավելի քան 4,5մլն օրինակով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում առաջ է բերել «Գրավել Ուոլ Սթրիթ» շարժումը:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply