Ֆուտբոլային խաղի ժամանակ Քրիստիանո Ռոնալդուն «հարձակման» է ենթարկվել լազերային լույսի միջոցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 22:45

Երեկ երեկոյան Բարսելոնա-Ռեալ Մադրիդ ֆուտբոլային խաղի ժամանակ Քրիստիանո Ռոնալդույի վրա հզոր լազերային լույս են գցել՝ այս կերպ ստեղծելով ֆուտբոլիստների վրա «հարձակման» նոր ձև:
Առջևում նստած պորտուգալացիները, ցանկանալով խանգարել Ռեալ Մադրիդի համար մեկ աստղին, բազմակի անգամ լազերային լույս են գցել ուղիղ նրա աչքերի մեջ:
Ընդհարապես նմանատիպ լազերները օգտագործվում են ինքնաթիռներին և ուղղաթիռներին նշանառելու համար, սակայն ինչպես երևում է դրանք մեծ տարածում են ստանում նաև ֆուտբոլային խաղերի ժամանակ:
Այս ամսվա սկզբներին ոստիկանությունը խոստացել էր ուժ կիրառել լազերներ օգտագործողների դեմ՝ պնդելով, որ ինքնաթիռներին տեսնելու համար օգտագործվող լազերներ կիրառող մարդիկ պարզապես տեղյակ չեն դրանց հասցրած վնասի չափից: Դրանք, ընկենելով օդաչուի աչքերի մեջ, ժամանակավորապես կուրացնում են նրան:
Այնուամենայնիվ Ռոնալդոյին այնքան էլ չէր անհանգստացնում այս փաստը, քանի որ նա երկու գոլ խփեց և իր թիմը 3-1 հաշվով հաղթեց:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply