114-ամյա կինը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 22:27

Նա ծնվել է Իսպանաամերիկյան պատերազմի տարիներին: Նրա ծննդյան տարին Չինաստանը Հոնգ Կոնգի տարածքը վարձով հանձնել է Բրիտանիային:
Այժմ այս ամենից 114 տարի անց ճապոնացի Միսաո Օկավան դեռևս ողջ և առողջ է:
Այսօր նա պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի ամենածեր կին՝ միանալով Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենածեր տղամարդուն՝ 115-ամյա Ջիրոեմոն Կիմուրային:
Սահմանելով նոր ռեկորդ՝ կինը պարզապես ժպտացել է ու իր 90-ամյա տղայի ներկայությամբ մի քանի բառ արտասանել «Ես շատ երջանիկ եմ: Հրաշալի եմ ինձ զգում»:
Օկավան ծնվել է 1898թ-ին, ամուսնացել 1919թ-ին: Նա ունի երեք երեխա, չորս թոռ և վեց ծոռ: Վերջին 16 տարին նա անց է կացրել ծերանոցում, որտեղ նա վայելել է իր սիրած ուտեստները՝ աշիմի և սուշի:
Չնայած որ նա անվասայլակով է տեղաշարժվում՝ այնուամենայնիվ նա ի վիճակի է ինքնուրույն հրել դրանք: Նա երբեք առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել:
Արդեն աշխարհի ամենածերացող երկիր համարվող Ճապոնիայում բնակվում են ավելի քան 51,000 երկարակեցներ: Ըստ պաշտոնական տվյալների նրանց 87 տոկոսը կանայք են:
Այժմ 115-ամյա Կիմուրան աշխարհի ամենածեր մարդու տիտղոսը ստիպված կլինի կիսել Օկավայի հետ: Նա հաջորդ շաբաթ կդառնա 115 տարեկան:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply