Ընդդիմության հանրահավաքներին ծաղկում է տաքսիների բիզնեսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 6, 2010 11:14

Այսօր Երևանում անցկացվում է ըննդիմության հերթական հանրահավաքը: Ինչպես  ընդդիմության բոլոր հանրահավաքներին, այնպես էլ այս անգամ, մարզերից Երևան եկող տրանսպորտ չկա:  Մասնավորապես, բոլոր այս օրերին, Էջմիածնից Երևան եկող երթուղայինները գիծ չեն մտնում: Իսկ տաքսիները, որոնք, սովորաբար տեղափոխում են 300 դրամով, դարձնում են 500 դրամ:

Հայկուհին, որ նախորդ հանրահավքի ժամանակ քաղաք էր եկել Մարտունիից, ասում է, որ գալիս էր բժշկի և 800 դրամի փոխարեն եկել է 1500 դրամով: «Ոչ ոք էլ ցանկություն չունի էդ հանրահավաքներին գալու. ինչու են փակում ճամփեքը` չես հասկանում,- ասում է Հայկուհին,- իրենք իրենց դեմ են տրամադրում:  Հազար մարդ կա, հազար խնդիր ունի, ճամփեքը փակում են, մարդ չի կարողանում քաղաք հասնել»:

Այս պահին Էջմիածնից Երևան հնարավոր է գալ միայն տաքսիներով:

Դիտվել է 1986 անգամ:
Print Friendly

Leave a Reply