ԲՀԿ-ական պատգամավորը բարձրացրեց մայրաքաղաքի կենտրոնում «ջերմամիջուկային փորձարկումների պոլիգոնի հոտով» զուգարանների հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 21:06

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնում «լայնամասշտաբ զուգարանների տարածքներ կազմակերպելու գործընթացին»` նշելով, որ այդ տարածքներից արդեն ջերմամիջուկային փորձարկումների պոլիգոնի հոտ է գալիս:

Պատգամավորը խոստովանեց, որ այս հարցը խորհրդարանում չէր բարձրացնի, եթե Երևանի քաղաքապետարանին ուղղված իր դիմումներին պատասխաններ ստացած լիներ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ում են պատկանում այն կոմերցիոն նշանակության տարածքները, որոնց վրա դեռևս խորհրդային ժամանակաշրջանի տառատեսակով գրառումներ կան, ինչու քաղաքի սրտում` կարևոր նշանակության կառույցների հարևանությամբ գտնվում այդ խայտառակ վիճակում գտնվող տարածքներով ոչ ոք չի զբաղվում և չկան պատասխաններ համապատասխան կառույցներից. «Մեկ էլ` էն հարյուր քանի միլիոնով երկու զուգարան սարքելու իմաստը ո՞րն էր, եթե էդ զուգարանները կային»,-հարցրեց նա:

Ուրիխանյանը նաև խնդրեց պարզաբանել, թե ինչու քաղաքապետարանը, խախտելով օրենքը, ոչ միայն սահմանված, այլև տրամաբանական ժամկետներում   չի պատասխանում իր գրավոր հարցումներին:

Պատգամավորի հարցին պատասխանեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ըստ էության, որևէ պատասխան չտալով: Քանի որ հարցը զուտ մայրաքաղաքային նշանակության հարց է, նա  խորհուրդ տվեց այն բարձրացնել Երևանի ավագանիում` հատկապես որ ԲՀԿ-ն այնտեղ ունի ներկայացուցիչ. «Դուք բարձրացնում եք այնպիսի դետալներ, որոնք զուտ մասնագիտական քննարկման անհրաժեշտություն ունեն»,-ասաց Արմեն Գևորգյանը` համոզմունք հայտնելով, որ դահլիճումներկա գտնվողնորից որևէ մեկը բարձրացրած հարցերին պատասխանել չի կարող:

«Առաջարկում եմ հարցը նախ Երևանի ավագանիում քննարկել, իսկ եթե որևէ խնդիր լինի, հարցը կքննարկենք նաև կառավարությունում»,-խոստացավ նա:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply