Անգելա Մերկելը լսել է պոլսահայ համայնքի խնդիրների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 20:47

Օրերս Թուրքիա էր այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Փետրվարի 25-ին՝ երկուշաբթի երեկոյան Անկարայում տեղակայված Թուրքիայի կառավարության շենքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր Անգելա Մերկելին: Մոտ 20 րոպե տևած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի կրոնական համայնքների ներկայացուցիչները՝ Անկարայի մուֆթի Մ. Հաքքը Օզերը, հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, հրեական համայնքի գլխավոր ռաբբի Իսաք Հալեվան, ասորական Մոր Գաբրիել վանքի մետրոպոլիտ Սամուել Աքթաշը, ասորական կաթոլիկ եկեղեցու պատրիարքի փոխանորդ Յուսուֆ Սաղը: Ստամբուլահայ համայնքից Մերկելի հետ հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
«Ակօսը» վկայակոչում է կանցլերի հետ հանդիպման մասին պատրարքարանի փոխանցած տեղեկությունը: Ըստ դրա՝ մոտ կեսը ժամ տևած հանդիպման ժամանակ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը անդրադարձել է պատրիարքարանի և համայնքային հարցերին: Նա նշել է, որ պատրիարքարանը իրավաբանական անձի կարգավիճակ չունի և այդ պատճառով զուրկ է գույքի սեփականատիրության իրավունքից: Արքեպիսկոպոսը նաև ընդգծել է, որ պատրիարքարանը անհրաժեշտության պարագայում չի կարողանում միջամտել հայկական եկեղեցիների հոգևոր խորհուրդների աշխատանքներին, ինչի հետևանքով երբեմն հանգում են համայնքի համար անընդունելի արդյունքների:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply