Թուրքիայի մամուլի թիրախում գտնվում են հայերը և հույները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 20:26

Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը «Մեդիայում ատելություն սերմանող դրսևորումներ» խորագրով հերթական զեկույցն է հրապարակել, հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:
Զեկույցում ներկայացվում են 2012թ.-ի վերջին չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որոնք ատելություն, թշնամանք և ռասիզմ են քարոզում Թուրքիայում կամ նրա սահմաններից դուրս բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Ըստ զեկույցի` թուրքական մամուլում ամենից շատ ատելություն քարոզող նյութեր հրատարակվում են հրեաների և հայերի դեմ: Բացի դրանից` թուրքական մամուլի թիրախում են նաև հույները:
Թուրքիայում հրատարակվող թերթերից մենաշատ ատելություն պարունակող հրապարակումներ տպագրվում են Yeni Akit, Milli gazette, Yeni Mesaj, Yeniçağ և Star պարբերականներում:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply