Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են որպես վկա լսել Տրապիզոնի նախկին նահանգապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 20:17

Հրանտ Դինքի սպանության գործի քննության հետ կապված Դինքի ընտանիքի փաստաբանները մեկ էջանոց դիմում են ներկայացրել դատախազություն: Նրանք պահանջել են, որպեսզի Դինքի գործը քննող դատախազ Մուամար Աքքաշը լսի սպանության ժամանակ Տրապիզոնի նահանգապետ հանդիսացող Հուսեյն Յավուզդեմիրին՝ որպես վկա: Դիմումի մեջ նշելով, որ Յավուզդեմիրը պարզաբանում է արել Դինքի սպանության առնչությամբ զեկույց կազմած ԹԱՄԺ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովին, ասվում է, որ Յավուզդեմիրը նահանգապետ եղած ժամանակ ամեն օրը ժամը 11:00-ին նահանգապետարանում անվտանգության պետի և ոստիկանապետի մասնակցությամբ կանոնավոր կերպով ժողովներ է անցկացրել և տեղյակ չի եղել Յասին Հայալի գործունեության ու Հրանտ Դինքի սպանության մասին:
«Cihan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ փաստաբանների ներկայացրած դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հուսեյն Յավուզդեմիրը, խոսելով Դինքի սպանության պատրաստությունների մասին, նշել է, որ եթե ինքը, լինելով պետության կողմից նշանակված նահանգապետ այդ մասին լուր ունենար, ապա կաներ այն, ինչ նախատեսված է օրենքով և միջոցներ կձեռնարկեր մահափորձը կանխելու համար»:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply