Ֆեյսբուքի օգտատերը Րաֆֆի Հովհաննիսյանին հետագա քայլերի երկու տարբերակ է առաջարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 18:48

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձ է կատարել հետընտրական զարգացումներին Հայաստանում` յուրովի վերլուծելով իրավիճակը: Ենգիբարյանը գրում է.

«Հարգելի Րաֆֆի,

Սովորաբար փորձում եմ զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններ կատարելուց: Բայց մի տեսակ հիասթափության ալիք է բարձրացել ուղեղումս, քանի որ չափազանց մեծ էր իմ սպասումները Ձեր հետընտրական գործողություններից: 2008-ից հետո Ձեր հավաքները ամենալայնամասշտաբն են և Ձեր առաջին-երկրորդ հավաքների ժամանակ դրական ազդակներ էի ստանում և կարծում էի, որ Դուք կկարողանաք առաջնորդել նախագահ Սարգսյանին դեմ քվեարկած հսկայական զանգվածին դեպի կառուցողական դաշտ և կփորձեք այդ մեծ հնարավորությունը օգտագործել մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար: Սակայն Ձեզ մոտ անոմիայի բաժինը այնքան մեծ է, որ ուզած-չուզած գրեցի:
Փոխարենը խոսեք կոռուպցիայից, անարդարությունից, հովանավորչությունից և վատ կառավարումից անընդհատ խոսում եք ընտրակեղծարարությունից: Ես էլ եմ վստահ, որ եղել են ընտրակեղծիքներ, Հայաստանում վաղուց արդեն չկան մարդիք ովքեր դրանում կասկածում են, բայց այսօր մենք ընտրությունների արդյունքների մասին տեղեկություն կարող ենք ստանալ միայն ԿԸՀ-ից, մեր ընկերներից ու շրջապատից, միջազգային և տեղական դիտորդներից: Կարծիքները, որակումները ու մեկնաբանությունները տարբեր են, բայց մի բան հստակ է` նախագահ է ընտվել Սերժ Սարգսյանը:
Ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք Դուք և Ձեր ընտրողների մի փոքր մասը: Քանի որ Ձեր տեսակետը առ այն որ Դուք եք ընտրվել չի աջակցում մասնագիտորեն դիտորդություն իրականացրած որևէ ոչ-շահագրգիռ կազմակերպություն կամ պետություն, ինձ մնում է միայն հայտարարել, որ Դուք ունեք հետաքրքրությունների և շահերի բախում և զրկված եք արդյունքները վիճարկելու բոլոր բարոյական հնարավորություններից: Հետևաբար Ձեր վարքագիծը այս պահին կարող է ունենալ երեք նպատակ. ա/ գնալ կոռուպցիոն գործարքների (այդ թվում ինչ-ինչ շահերի ծառայել), և/կամ բ/ իրականացնել իշխանության զավթում գ/ Ձեր ընտրողների միջոցով պայքարել երկրում տեղ գտած անարդարությունների դեմ:
Առաջին երկուսը ապօրինի են: Մնում է օգնել, հարկ եղած դեպքում ստիպել ընտրված նախագահին մաքրել իշխանությունը: Եթե սկսվի այդ գործընթացը մի դրոշ էլ ես կվերցնեմ ու կմիանամ: Եթե չեք կարող, ուրեմն խնդրում եմ մարդկանց ուղարկեք տուն, որպեսզի չհիասթափվեն վերջնականապես ամեն ինչից:
Անընդհատ շեշտում եք, որ հայրենասեր եք և ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եք: Րաֆֆի, ես էլ Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եմ, ավելին թե հորս և թե մորս կողմից նախնիները բարձրաստիճան հոգևորականներ են եղել: Մեր ողջ ազգն է վերապրել Ցեղասպանությունը, չեմ կարծում որ դա քաղաքական շահարկման լավ թեմա է, ոչ էլ հպարտանալիք է:
Վերջում տեղեկացնեմ Ձեզ, որ երբևէ չեմ աշխատել պետական համակարգում, ինքս էլ անձամբ բախվել եմ անարդարության միշարք դեպքերի (նաև վճռրորոշ) և համարում եմ որ ինձնից շատ որևէ մեկը չի տածում նողկանք մեր երկրում ավանդույների վերածված կոռուպցիոն երևույթներին: Գտնում եմ որ մեր երկրի զարգացման միակ ուղին ու մեր երկրի փրկությունը եվրոպական ընտանիքին լիարժեք ինտեգրվելն է և ինձնից շատ հայրենասեր էլ չկա: Առանց կաշառք վերցնելու, առանց կաշկանդվելու և միկրոավտոբուսով ուղեկցվելու, առանց որևէ շահի, մաքուր խղճով ընտրել եմ Սերժ Սարգսյանին, հիմա ես ոնց չնեղանամ որ Դուք իմ ընտրությունը չեք հարգում»:

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply