«Չեմ ասում` բարև կառավարություն, որ չասոցացվեմ բարևի հեղափոխության հետ». Արմեն Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 18:44

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հարցը սկսեց այսպես. «Չեմ ասում` բարև կառավարություն, որ չասոցացվեմ բարևի հեղափոխության հետ»:

Այնուհետև, անցնելով բուն հարցին, պատգամավորը կառավարությունից փորձեց պարզաբանում ստանալ պետական ոլորտի աշխատողներին տրվող սոցիալական փաթեթների ծրագրից և դրանց արդյունավետությունից:

«Ի՞նչ ստացվեց այդ ծրագրից, ո՞րն էր դրա հիմնական նպատակը, հասա՞ք այդ նպատակին»,-հարցրեց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նախ տեղեկացրեց, որ ծրագրի շահառուների ընդհանուր թիվը 108 հազար է: Այնուհետև նշեց, որ այս պահին ծրագրի ամբողջական ամփոփումը հնարավոր չէ տալ, քանի որ 12-ամսյա տեղեկատվություն ծրագրի տարբեր բաղադրիչների վերաբերյալ դեռևս չկա:

Նախարարը տեղեկացրեց, որ մասնավորապես էական ներդրում է կատարվել տեղական տուրիզմի բնագավառում, որի վրա ծրագրով շուրջ 1,5 միլիարդ դրամ է ուղղվել: Արդյունավետ է եղել նաև առողջապահության` մասնավորապես սրտի վիրահատություններին տրամադրված գումարների ծախսումը:

Նախարարը հավաստիացրեց. «Ընդհանուր առմամբ շահառուները գոհ են ծրագրից»:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply