Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 27, 2013 18:28

Փետրվարի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ Լիբանանի էներգետիկայի եւ ջրի նախարար Ջեբրան Բասիլի եւ էկոնոմիկայի ու առեւտրի նախարար Նիկոլաս Նահասի հետ: Քննարկվեցին համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Դեսպան Քոչարյանը նախարար Ջեբրան Բասիլին ներկայացրեց մանրամասներ Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին: Քննարկվեցին ոլորտում իրականացվող ծրագրերի աշխատանքներին երկու կողմերի անմիջական մասնակցության հնարավորությունները: Զրուցակիցները կարեւորեցին շփումների եւ փոխայցելությունների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-10-ին Բեյրութում կազմակերպվող նավթի, գազի եւ էներգետիկայի հարցերին նվիրված «LOGEC 2013» միջազգային համաժողովի անցկացումը:

Նախարար Նիկոլաս Նահասի հետ կայացած հանդիպմանը կարեւորվեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ: Ընդգծվեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Զրուցակիցները համաձայնվեցին, որ անհրաժեշտ է քննարկել առեւտրատնտեսական համատեղ պալատի ստեղծման հնարավորության հարցը, ինչպես նաեւ մշակել միջկառավարական հանձնաժողովի նստաշրջանի օրակարգի նախագիծը:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply