Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 18:26
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը ոչ միայն չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից, այլ շարունակելու է զարգացնել այն: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել միջազգային բանագնացների «վեցնյակի» հետ բանակցություններից հետո, որի կազմի մեջ են մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի հինգ անդամներ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Ջալիլին ընդգծել է, որ Իրանը դեմ է միջուկային զենքի տարածմանը, սակայն շարունակելու է իր խաղաղ միջուկային ծրագիրը: Արևմտյան երկրներն ու ատոմային էներգիայով զբաղվող միջազգային գործակալությունները Իրանից պահանջում են դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, որը կարող է վնաս հասցնել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրին:
ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ, ինչպես նաև Իսրայելը կասկածում են, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի քողի տակ ատոմային զենք է մշակում: Իրանի նկատմամաբ միջազգային պատժամիջոցներ են սահմանվել կապված նրա կողմից միջուկային ծրագրի դադարեցման պահանջի մերժման հետ: Իրանը պնդում է, որ իրավունք ունի ատոմային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով:






Facebook
Tweet This
Email This Post
