Էրդողանի խոսքերով՝ ՄԱԿ-ը փոփոխությունների կարիք ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 18:25
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալիանսի 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, որը տեղի է ունեցել Վիեննայում, ընդծել է, որ իսլամաֆոբիան պետք է նույնպիսի հանցագործություն համարել մարդկության նկատմամբ, ինչպիսիք են սիոնիզմը, անտիսեմետիզմը և ֆաշիզմը: Նրա խոսքերով՝ իսլամը, ինչպես և մյուս կրոնները, երբեք չի աջակցելու ահաբեկչությանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Էրդողանը հայտարարել է, որ Քաղաքակրթությունների ալիանսի ստեղծումը վտանգավոր նախապաշարմունքների կանխման համար ձեռնարկված ամենակարևոր միջոցառումներից է: Խոսելով ՄԱԿ-ի գործունեության մասին՝ Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ ՄԱԿ-ի խնդիրը ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ապահովումն է: Նա հայտարարել է, որ կազմակերպությունը իր ներկայիս կարգավիճակով ունակ չէ իրականացնելու այդ առաքելությունը և այդ պատճառով էլ անհապաղ փոփոխությունների կարիք ունի:






Facebook
Tweet This
Email This Post
