Թուրքիայիում շարունակվում են բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 17:19
Թուրքիայում շարունակվում են բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները: Անկարայի գլխավոր դատախազությունը պահանջել է ձերբակալել թոշակառու զինվորականներ գեներալ-լեյտենանտներ Մեհմեթ Բաշփընարին, Յուջել Օզսըրին և գնդապետ Մեհմեթ Ջումհուր Յաթըքքայային, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Ձերբակալությունները կապված են փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջման հետ:
Նույն գործով դեռևս փետրվարի կեսերին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր 4 պաշտոնաթող գեներալի:
1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել էր այդ ժամանակվա վարչապետ, «Բարօրություն» կուսակցության նախագահ Նեջմեթին Էրբաքանի հրաժարականը: Շատ չանցած` իսլամամետ հայացքներով հայտնի Էրբաքանը ստիպված էր թողնել իշխանությունը: Թուրքիայի պատմության մեջ այս հեղաշրջումը հայտնի է հետմոդեռնիստական անվամբ, քանի որ տեղի է ունեցել անարյուն ճանապարհով:






Facebook
Tweet This
Email This Post
