Բաքվի գիտությունների ակադեմիայում կփորձեն հասկանալ Ալիև ֆենոմենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 17:15

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար  Ալիևի կյանքն ուսումնասիրելու նպատակով Բաքվի Գիտությունների ակադեմիայում բացվել է ալիևագիտության բաժին, հաղորդում է թուրքական “Milliyet” թերթը:

Ալիևագիտության բաժինը ունի առկա և հեռակա ուսուցում, ուսումնասիրելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 80-ամյա կյանքն ու գործունեությունը: Բաժնի ղեկավար Ադալեթ Քասիմովը հայատարարել է, որ հատուկ դասընթացը կարող է օգնել Ալիև ֆենոմենը հասկանալու համար: Հնարավոր է նաև ալիևագիտության դասագրքեր հրատարակվեն:

Ալիևագիտության բաժնում արդեն աշխատում է 13 դասախոս:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply