Հովիկ Աբրահամյանը չցանկացավ արձագանքել ԲՀԿ հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 16:16

Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի հետ հնարավոր է նոր կոալիցիա կազմել. «Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրերին համամիտ են և կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր գործադիր մարմինն այդ հարցը կքննարկի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ տարածած հաղորդագրությանը, որտեղ ներկայացվում են երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներ և կոչ է արվում իշխանություններին բարեփոխումներ իրականացնել, Հովիկ Աբրահամյանը չցանկացավ արձագանքել` նշելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումներն ու տեսակետները:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply