Մերոնք ղազախական ֆուտբոլային թիմերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2013 16:19

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ռուսական «ԲՄԱ-Էներգիա» ակումբից հեռանալուց հետո, երկար ժամանակ անգործ չմնաց: Նա երկու տարով աշխատանքային պայմանագիր է կնքել Ղազախստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր «Ակտոբե» ակումբի ղեկավարության հետ: Ի դեպ,«Ակտոբեն» իրավունք ունի 2013-ին  մասնակցել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության մրցաշարին:

Իսկ ահա, Երևանի «Արարատի» նախկին խաղացող Պողոս Գալստյանը (նկարում), որը որպես մարզիչ աշխատել է հայկական և ռուսական մի շարք թիմերում, նույնպես Ղազախստանում է: 52-ամյա մասնագետը նշանակվել է «Այժայիկ» թիմի գլխավոր մարզիչ: Այս թիմը Ղազախստանի նախորդ առաջնությունում ճանաչվել էր 8-րդը:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply