Արմեն Պողոսյանի կարծիքով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կարկատանային է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 14:50

Սպառողների  միության  նախագահ Արմեն  Պողոսյանը “ Տեսակետ “ ակումբ ներկայացավ  բարձր  տրամադրությամբ ու  մինչ ասուլիսի  սկսվելը երգում էր “Հրով  լինի, սրով լինի,  պիտի էրթանք հայրենիք’’  հայրենասիրական երգը: Բնականաբար, նման ոգևորվածությամբ ՀԿ-ի՝  էությամբ ըմբոստ նախագահը չէր  կարող  գոհ լինել  իշխանությունների  վարած  տնտեսական  քաղաքականությունից, ուստի այն  որակեց կարկատանային:

“Դիվերսիֆիկացիան  մեր  տնտեսության  հիմանական  գարշապարն է: Մենք  ներկրում ենք  դիզվառելիք, չունենալով  ծով, իսկ  ճանապարհին ավտոմեքենաները, որոնք  ներկրում են  դիզվառելիք,  ծախսում են  այն:  Մենք  ունենք  էլեկտրաէներգիա, ինչը   մեծ  հաղթաթուղթ է  մեր ձեռքում,  մինչդեռ այդ  էլեկտրաէներգիայի պաշարը ռացիոնալ  չենք  օգտագործում,   այն  դեպքում, երբ մեր  հարևանները  դրա  մեծ  կարիքն  ունեն: Արտահանման  մասին,  ինչ ենք  արտահանում  ՝  սննդամթերք, միրգ,  կոնյակ ՝այն էլ  չնչին քանակով”,-ասաց Ա.Պողոսյանը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply